Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ժամանակակից էթիկետի 21 ոսկե կանոններ. 1in.am

Ժամանակակից էթիկետի 21 ոսկե կանոններ. 1in.am

Էթիկետի՝ տարրական հարգանքի ու բարեկրթության կանոններն աշխատում են երկուստեք. դուք դրանք դրսևորում եք այլ մարդու հանդեպ, նա՝ ձեր։ Այսպիսով՝ շահում են բոլորը։ Սակայն կան որոշակի նրբություններ, որոնք պիտի իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ։

 

1. Երբեք հյուր մի գնացեք՝ առանց նախապես զանգահարելու: Եթե ձեզ այցելել են առանց զգուշացման, կարող եք հյուրերին ընդունել տնային հագուստով։ Բրիտանացի մի լեդի ասում էր, որ անկոչ հյուրերի հայտնվելուն պես նա միշտ հագնում է կոշիկները, դնում գլխարկն ու վերցնում հովանոցը։ Եթե հյուրն իրեն հաճելի է, նա բացականչում է. «Ինչ լավ է, ես էլ հենց նոր տուն մտա»։ Եթե տհաճ է. «Ցավոք, ես ստիպված եմ դուրս գալ»։

 

2. Ով էլ որ լինեք՝ տնօրեն, ակադեմիկոս, տարեց կին, թե՝ դպրոցական, որևէ տեղ մտնելիս միշտ առաջինը բարևեք։

 

3. Ձեռքսեղմում. կանանց հետ ընդունված չէ ձեռքսեղմամբ ողջույնը, սակայն եթե նա առաջինն է տղամարդուն ձեռք մեկնում, պետք է սեղմել այն, բայց ոչ այնքան ուժեղ, որքան տղամարդունը։

 

4. Ռեստորանում արված պատվերի համար վճարման կանոնը. եթե դուք ասում եք՝ ես ձեզ հրավիրում եմ, դա նշանակում է, որ վճարում եք դուք։ Եթե կինն իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, ինքն էլ վճարում է։ Մեկ այլ ձևակերպում. «Եկեք գնանք ռեստորան». այս դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր համար, և միայն եթե տղամարդն առաջարկում է վճարել կնոջ փոխարեն, նա կարող է համաձայնել։

 

5. Հովանոցը երբեք չի կարելի չորացնել բաց վիճակում՝ ո՛չ գրասենյակում, ո՛չ հյուր գնալիս։ Այն պետք է ծալել և դնել հատուկ տեղում կամ կախել։

 

6. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ սեփական աթոռին։ Փոքրիկ կլատչ-պայուսակը կարելի է դնել սեղանին, մեծ պայուսակը՝ կախել աթոռի մեջքից կամ դնել հատակին, եթե հատուկ աթոռ չկա։ Պորտֆելը դնում են հատակին։

 

7. Օծանելիքի օգտագործման ոսկե կանոնը չափավորությունն է։ Եթե երեկոյան դուք զգում եք սեփական օծանելիքի հոտը, ապա իմացեք՝ բոլորն արդեն դրանից «խեղդվել են»։

 

8. Եթե դուք քայլում եք ինչ-որ մեկի հետ, և ձեր ուղեկիցը բարևում է ձեզ անծանոթ որևէ մեկին, դուք նույնպես պետք է բարևեք։

 

9. Ցելոֆանե փաթեթները, ինչպես նաև բուտիկների թղթե տոպրակները կարելի է օգտագործել միայն սուպերմարկետից վերադառնալիս։ Դրանք հետագայում որպես պայուսակ գործածելն անբարեկրթություն է։

 

10. Տղամարդը երբեք կնոջ պայուսակ չի կրում։ Եվ կնոջ վերարկուն նա վերցնում է միայն այն բանի համար, որպեսզի տանի այն մինչև հանդերձարան։

 

11. Տնային հագուստը հարմարավետ, բայց նորմալ տեսք ունեցող տաբատն ու բլուզն են։ Խալաթն ու գիշերազգեստը նախատեսված են առավոտյան լողասենյակ գնալու, իսկ երեկոյան՝ այնտեղից վերադառնալու համար։

 

12. Այն պահից, երբ երեխան տեղափոխվում է առանձին սենյակ, նրա սենյակը մտնելիս սովորեք թակել։ Այնուհետև նա էլ այդպես կվարվի, երբ ցանկանա մտնել ձեր ննջասենյակը։

 

13. Կինը որևէ տեղ կարող է չհանել իր շլյապան ու ձեռնոցները, բայց գլխարկն ու թաթմանները հանել անհրաժեշտ է։

 

14. Համաձայն միջազգային արձանագրության՝ զարդերի ընդհանուր քանակը չպիտի գերազանցի 13-ը, ընդ որում՝ դրանց մեջ մտնում են նաև ոսկերչական կոճակները։ Ձեռնոցի վրայից ամուսնական մատանի չեն դնում, սակայն թևնոցը թույլատրվում է։ Որքան մութ է դրսում, այնքան թանկ են զարդերը։ Ադամանդը նախկինում համարվում էր երեկոյան զարդ՝ ամուսնացած կանանց համար, սակայն վերջին ժամանակներում թույլատրելի է դարձել ադամանդը նաև ցերեկը կրել։ Երիտասարդ աղջկա ականջներին 0,25 կարատանոց ադամանդե մեխակ-ականջօղերը միանգամայն տեղին են։

 

15. Տղամարդը միշտ առաջինն է վերելակ մտնում, սակայն առաջինը դուրս է գալիս նա, ով մոտ է դռանը։

 

16. Ավտոմեքենայում «ամենահեղինակավոր» տեղը համարվում է վարորդի հետևի նստատեղը: Այն զբաղեցնում է կինը, տղամարդը նստում է նրա կողքին, երբ նա դուրս է գալիս մեքենայից, պահում է դուռը և ձեռքը մեկնում է կնոջը։ Եթե տղամարդը նստած է ղեկին, կինն այս դեպքում ևս պետք է նստի նրա հետևի նստատեղին։ Սակայն որտեղ էլ կինը նստի, տղամարդը պիտի նրա առջև բացի դուռը և օգնի իջնել։ Գործնական էթիկետում տղամարդիկ գնալով ավելի հաճախ են խախտում այս կանոնը՝ օգտագործելով ֆեմինիստուհիների նշանաբանը. «Բիզնեսում չկան տղամարդիկ ու կանայք»։

 

17. Եթե ներողություն խնդրելուց հետո դուք ներված եք, չարժե ևս մեկ անգամ վերադառնալ վիրավորական հարցին և երկրորդ անգամ ներողություն խնդրել. ուղղակի նման սխալներ մի կրկնեք։

 

18. Ի լուր աշխարհի ասել, որ դուք դիետա եք պահում, վատ վարքի նշան է։ Հատկապես այդ պատճառաբանությամբ չի կարելի հրաժարվել հյուրասեր տանտիրուհու առաջարկած ուտեստներից։ Անպայման գովեք նրա խոհարարական ձիրքը, այդ դեպքում դուք կարող եք ոչինչ չուտել։ Նույն կերպ պետք է վարվել նաև ալկոհոլի դեպքում։ Չարժե բոլորին տեղեկացնել, թե ինչու ձեզ չի կարելի խմել։ Սպիտակ չոր գինի խնդրեք և մի փոքր ըմպեք։

 

19. Աշխարհիկ զրույցի արգելված թեմաներն են քաղաքականությունը, կրոնը, առողջությունը, փողը։ Ոչ տեղին է «Օ՜, ինչ հրաշալի զգեստ է, որքա՞ն եք վճարել» հարցը։ Ինչպե՞ս արձագանքել։ Ջերմ ժպտացեք. «Սա նվեր է»։ Փոխեք զրույցի թեման, եթե զրուցակիցը պնդում է, ասեք, որ չեք ցանկանում այդ մասին խոսել։

 

20. 8 բան արժե գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, աղոթքը, դեղերի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, հարգանքը և անպատվությունը։

 

21. 12 տարեկանը լրացած ցանկացած մարդու հետ անհրաժեշտ է «Դուք»-ով խոսել։ Զզվելի է լսել, երբ մարդիկ «դու»-ով են դիմում մատուցողներին կամ վարորդներին։ Նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց դուք լավ ճանաչում եք, գրասենյակում ավելի լավ է խոսել «Դուք»-ով, քան «դու»-ով։ «Դու»-ով դիմել կարելի է միայն այն ժամանակ, երբ դուք մենակ եք։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դուք հասակակիցներ եք կամ ընկերներ։ Ինչպե՞ս արձագանքել, եթե զրուցակիցը համառորեն ձեզ «դու»-ով է դիմում։ Սկզբում հարցրեք. «Ներեցեք, Դուք ի՞նձ եք դիմում»։ Այլապես՝ ուսերի նեյտրալ թոթվում. «Կներեք, բայց մենք չենք անցել «դու»-ի»։

 

Եվ, որպես վերջաբան, Ջեք Նիկոլսոնը՝ բարեկրթության մասին. «Ես շատ զգույշ եմ վերաբերվում բարեկրթության կանոններին։ Ինչպես փոխանցել ափսեն։ Չգոռալ մի սենյակից մյուսը։ Առանց թակելու չբացել փակ դուռը։ Կնոջն առաջ թողնել։ Այս բոլոր հասարակ կանոնների նպատակը կյանքն ավելի լավը դարձնելն է։ Սա ինչ-որ աբստրակտ բան չէ։ Սա բոլորին հասկանալի հարգանքի լեզուն է»։

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ubr.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ

Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:

0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...

Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am
Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am

Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...

Համակարգչի վտանգները.
Համակարգչի վտանգները.

Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան

Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս

Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:

Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...

ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները
ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...

Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1

Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Սալուտեմ 1.2021
Հակաբակտերիալ լամպեր
Հակաբակտերիալ լամպեր

Լույս բոլորը են օգտագործում, բայց  ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...

ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...

​Կենցաղային խորհուրդներ
​Կենցաղային խորհուրդներ

Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...

Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ
Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ

Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...

Տնտեսական օճառի օգտակարությունը
Տնտեսական օճառի օգտակարությունը

Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...

Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան
Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան

Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական

Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ